Որոնում բլոգում

Մեր մասին

Ձեզ ենք ներկայացնում  www.dasaran.am–ը` կայք, որը դյուրացնում է ուսուցիչ-աշակերտ-ծնող կապը: Կայքի առաքելությունն է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել Հայաստանում կրթության որակի բարձրացմանը:

www.dasaran.am –ի նպատակներն են`
  •     աշակերտների կրթական գործընթացի արդյունավետ վերահսկողության համար մեխանիզմների ստեղծումը,
  •     աշակերտների, նրանց ծնողների և ուսուցիչների հաղորդակցման համար համապատասխան համակարգի ձևավորումը,
  •     դպրոցների գործունեության թափանցիկության բարձրացումը:

Աշակերտներ և ծնողներ

www.dasaran.am –ը ստեղծված է հատուկ Ձեզ համար: Դուք հնարավորություն կստանաք հետևել Ձեր երեխայի`

  •      գնահատականներին
  •    առաջադիմությանը (ինչպես նաև տեսնել յուրաքանչյուր առարկայից նրա միջին գնահատականը)
  •     բացակայություններին
  •    տնային աշխատանքներին
  •   վարքին

www.dasaran.am –ի օգնությամբ.
  •   կարող եք տեղեկանալ դասացուցակին և դպրոցի անցուդարձին
  •   աշակերտները հնարավորություն կունենան մասնակցել հետաքրքիր,  ինտելեկտուալ խաղեր  
Կայքի օգնությամբ կարող եք տեղեկանալ ծնողական ժողովների մասին և տեսնել ուսուցիչների մեկնաբանությունները Ձեր երեխայի վերաբերյալ:


Ուսուցիչներ


www.dasaran.am – ը Ձեզ հնարավորություն է տալիս
  •     ժամանակին տեղեկացնել ծնողներին աշակերտի խնդիրների մասին
  •      տեղեկացնել աշակերտներին և ծնողներին գալիք դպրոցական առարկայական միջոցառումների մասին
  •     կայքում տեղադրել տնային աշխատանքները (սա կօգնի խուսափել այնպիսի իրավիճակներից, ինչպիսին է «Ես բացակա էի, այդ պատճառով չգիտեի տնային աշխատանքի թեման»)
Տվյալների գաղտնիությունը ապահովված է, քանի որ կայք մուտք գործելու համար Դուք պետք է մուտքագրեք Ձեր անձնական ծածկագիրը

Այլևս կարիք չկա …

…զանգահարել դասընկերոջը տնային աշխատանքներն իմանալու համար…

…հաշվել յուրաքանչյուր առարկայի միջին գնահատականը…

…Ձեր երեխայից հարցնել, թե ինչ գնահատականներ է ստացել այսօր…

…Ձեր երեխայի վարքն իմանալու համար գնալ դպրոց…

…Ձեր երեխայի համար գնել ինտելեկտուալ խաղեր…

…պարզապես այցելեք www.dasaran.am

No comments: